Mecum աճուրդի տունը վաճառքի կհանի հազվագյուտ սուպերքար՝ Porsche 959 Comfort: Այսպիսի ընդամենը 274 մեքենա է արտադրվել: 5885 կիլոմետր անցած մեքենան գնահատվել է 450-550 հազար դոլար: Միեւնույն ժամանակ, թափքի առջեւի հատվածը ջարդված է եւ աջ անիվը բացակայում է, հաղորդում է Motor-ը:
Սովորական 911-ից Porsche 959-ը տարբերվում է ամբողությամբ օրիգինալ թափքով: Մեքենան կշռում է 1450 կգ:
Porsche 959-ը հագեցած է 2.85 լիտրանոց շարժիչով, որի հզորությունը 450 ձիաուժ է եւ ունի 500 Հմ պտտող մոմենտ: Փոխանցման տուփը մեխանիկական է: