News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ալեքսանդրիայի (Վիրջինիա նահանգ) դատարանի ատենակալները Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին մեղավոր են ճանաչել մեղադրանքի 18 կետից 8-ով, այդ թվում՝ 5 կետով՝ կապված հարկային մեքենայությունների, 2-ով՝ կապված բանկային օրենսդրության խախտումների եւ մեկով՝ օտարերկրյա բանկում հաշիվները թաքցնելու համար։ Մանաֆորթը մեղադրվում է հարկային մարմիններին եկամտի մասին կեղծ տեղեկութուն տրամադրելու եւ օֆշորային հաշիվները թաքցնելու մեջ, փոխանցում է «Գոլոս Ամերիկիի»-ն։

8 կետերից յուրաքանչյուրով 69-ամյա Մանաֆորթին երկարատեւ ազատազրկում է սպառնում։ Շատերի համար գլխավոր հարցն է մնում՝ նախագահ Թրամփը կգնա իր նախկին օգնականին ներելու կամ դատավճիռը մեղմացնելու ճանապարհով։ Այդպիսի քայլը Սպիտակ տան ղեկավարի համար լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա։ Առանց Թրամփի միջամտության դատավճռի մեղմացման Մանաֆորթի միակ հույսը հատուկ դատախազ Մյուլերի թիմի հետ համագործակցությունն է։

Մանաֆորթի գործը Ռոբերտ Մյուլերի քննությանը հանձնված առաջին գործն է, որը փոխանցվել է դատարանին։ Հատուկ դատավորը, որը քննում է 2016 թվականի ընտրություններին ՌԴ միջամտության հարցը, մեղադրանք է առաջադրել 32 մարդու դեմ եւ հասել 5 խոստովանական ցուցմունքի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ