News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Facebook  սոցիալական ցանցը ներդրել է օգտատերերի հեղինակությունը գնահատելու համակարգ՝ զրոյից մինչեւ 1 սանդղակով որոշելով բարեհուսության աստիճանը: Համակարգը, որի մասին նախկինում չի հաղորդվել, սոցցանցը պատրաստել է նախորդ տարվանից հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Washington Post-ին:

Ապատեղեկատվության համար պատասխանատու Տեսա Լիոնսը հայտարարել է, որ սանդղակը մշակվել է կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակներում:

Վերջերս սոցիալական ցանցը միանգամից մի քանի սկանդալների կենտրոնում էր հայտնվել. սկզբում սոցցանցին քննադատում էին 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտնված բազմաթիվ կեղծ լուրերի համար: Այս գարնանն էլ հայտնի դարձավ, որ 50 միլիոն օգտատերերի տվյալները օգտագործվել են Cambridge Analytica ընկերության կողմից:

Հերթական ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո Facebook-ի բաժնետոմսերի 24 տոկոսով անկումը վկայում է այն մասին, որ ներդրողները ընկերությունից սպասում են միայն հաջող արդյունքներ:

Facebook-ի եկամուտը աճել է 42 տոկոսով, իսկ շահույթը` 31 տոկոսով, սակայն այդ արդյունքները չեն բավարարել ներդրողներին, քանի որ վերլուծաբանների ակնկալիքներից ցածր էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ