News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Վարկային պատմությունների միջոցով փորձել ենք պարզել, թե ովքեր են սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները եւ որքանով է այդ աջակցությունը հասցեական: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100 –րդ օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Թյուր հաղորդագրություն էր գնացել, որ ովքեր վարկեր ունեն, նրանց նպաստները կտրելու են, իհարկե այդպես չէ»,-ասաց նախարարը: Նրա խոսքով, պետք է այնպես անել, որ նպաստ ստանա նա, ով դրա կարիքն ունի:

«Ցավոք, այսօր մեր նպաստառուների կեսից ավելին ուղղակիորեն համակարգի մեջ է եւ այլեւս այնտեղից դուրս չի գալիս: Մենք տալիս ենք մարդկանց կախվածություն նպաստից, բայց չենք լուծում նրանց այպիսի խնդիրները, որի դեպքում քաղաքացին կունենա արժանապատիվ եկամուտ եւ բարեկեցիկ ապրելակերպ»,-ընդգծեց Մանե Թանդիլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ