News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Երեւանյան հանրություն» դաշինքի նախընտրական ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններում կգլխավորեն Արմեն Հովհաննիսյանը, Անի Երեմյանը եւ Արա Մուրադյանը: Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երեւանյան հանրություն» դաշինքի անդամ, ճարտարապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու «ԳԱԼԱ» կուսակցությունից Անահիտ Թարխանյանը:

Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն է ներկայացնել երեւանյան հանրությունը, նրանց շահերն առաջիկա ընտրություններում եւ իրենց հիմնական ուշադրությունը նրանք կսեւեռեն երեւանյան հասարակության համար առաջնահերթ խնդիրների վրա:

«Առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին ընտրություններն են, եւ անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը վստահի: Բարձր վստահության ապահովման համար, առաջին հերթին մենք պետք է պահանջենք պարոն Մուկուչյանի հրաժարականը ԿԸՀ-ի ղեկավարի պաշտոնից»,- պարզաբանեց քաղաքապետի թեկնածուն:
Ընդ որում, նա նաեւ կոչ արեց Հանրապետական կուսակցությանը չմասնակցել քաղաքապետի առաջիկա ընտրություններին: Իր դիրքորոշումն այս հարցում Թարխանյանը չհստակեցրեց:

«Այնպես որ, կոչ եմ անում բոլորին վաղը միանալ մեր հանրահավաքին ավելի վաղ նշված պահանջներով: Ինչ վերաբերում է մեր նախընտրական քարոզարշավին, ապա դրա մանրամասները մենք կհրապարակենք սեպտեմբերի 10-ից հետո, ինչպես նաեւ՝ մեր ծրագրերերի մանրամասները», - ասաց Թարխանյանը: Ինչպես պարզվեց, 4 տարվա համար նախատեսված ծրագրերի իրականացման համար առնվազն 1 մլրդ դոլար կպահանջվի:

Թարխանյանը նաեւ հայտարարեց, որ 4 տարվա ընթացքում իրենք նախատեսում են մոտ 30 հազար աշխատատեղ ստեղծել Երեւանում: Հիմնական շեշտը կդրվի առողջապահության, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների, տրանսպորտի, ինժեներական ցանցերի, սոցիալական եւ մշակութային խնդիրների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2018-ին ավելի քան 214 հազար մարդ է մասնակցել ՏԻՄ ընտրություններին. ԿԸՀ
2018-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 88 համայնքում...
Տեղի հեղինակություններն այլեւս չեն կարող պայքարել Հայաստանում իշխանության համար. նախարար
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ պայքարը քաղաքական եւ ավելի քաղաքակիրթ կդառնա...
Նախարար. ՏԻՄ ընտրությունները կարող են անցկացվել սեպտեմբեր-հոկտեմբերին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են համամասնական ընտրակարգ պարտադրել գրեթե բոլոր նախկին շրջկենտրոններում
«Մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում (բացառությամբ խոշորացված համայնքների) ղեկավարների եւ ավագանու ընտրությունները կանցկացվեն մեծամասնական համակարգի համաձայն...
ՀՀ համայնքներում ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների բոլոր դիմումները բավարարվել են. ԿԸՀ ղեկավար
«2019 թվականին ընտրություններ են անցկացվել 82 համայնքում...
ՀՀ ԿԸՀ ղեկավարը զեկուցել է 2018-2019 թվականներին ընտրությունների հաջող անցկացման մասին
Մուկուչյանը նշեց, որ մայրաքաղաքի որեւէ ընտրատեղամասում քաղաքական մրցակիցների կողմից դատական հայցեր չեն ներկայացվել...