News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը շուտով կներկայացնի իր iPhone սմարթֆոնների երեք նոր մոդելները, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա տվյալներով, մոդելները նոր տեսք չեն ունենա, դրանք նման կլինեն նախորդ տարվա iPhone X-ի դիզայնին:

Առաջին մոդելը 6.5-դյույմանոց էկրան կունենա, ինչով կդառնա Apple-ի ամենամեծ սմարթֆոնը եւ բջջային հեռախոսի շուկայում խոշորագույն սմարթֆոններից մեկը:

Սարքը կստանա OLED էկրան: Նշվում է, որ iPhone X-ի նման սմարթֆոնի հետեւում կտեղադրվի ապակի, ինչպես նաեւ կրկնակի տեսախցիկ:

Bloomberg-ի տվյալներով, ամենանշանակալի նորույթը կլինի երեք սարքերից ամենաէժան հեռախոսը, որը նախատեսված է փոխարինել iPhone 8-ին: Այն iPhone X-ի նման կլինի, սակայն 6.1-դյույմանոց ավելի էժան LCD տեխնոլոգիայով էկրան կունենա:

Այս մոդելը 2013-ին արտադրված iPhone 5c-ի նման մի քանի գույնով կթողարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Microsoft-ը մեկ տարում Windows 10-ի համար երկրորդ թարմացումն է թողարկել
Թարմացումները ստանալու համար անհրաժեշտ է մտնել «Windows-ի թարմացումների կենտրոն» եւ ընտրել 20H2 հավաքածուի ներբեռնումը․․․
Շինարարական ընկերությունների կողմից վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները. հայտարարություն
Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում...
ԱՄՆ դատարանը թույլ չտվեց WeChat-ը հեռացնել Google-ի եւ Apple-ի խանութներից
Արգելքը պետք է ուժի մեջ մտներ կիրակի` սեպտեմբերի 20-ին, պատմել է ԱՄՆ Սան-Ֆրանցիսկոյի դատավոր Լորել Բիլերը...
Facebook-ի ստեղծողը խոստովանել է, թե որ սմարթֆոններն են իրեն դուր գալիս
Ցուկերբերգն ասել է, որ վերջին տարիներին նախընտրում է Samsung-ի արտադրանքը...
Բիթքոինի գինը թույլ նվազում է` մնալով 11 հազար դոլարի սահմաններում
Բիթքոինը նվազել է 0.08 տոկոսով` կազմելով 10949 դոլար...
Bytedance-ում հայտարարել են, որ առաջին անգամ են լսում TikTok-ի վերաբերյալ Թրամփի 5 միլիարդանոց գործարքի մասին