News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի երիտասարդական կուսակցության մոտ 100 անդամներ դեմ են ՀԵԿ-ի՝ օրերս տեղի ունեցած համագումարում կայացված որոշմանը, ըստ որի կուսակությունը լուծարվում եւ միանում «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությանը: Այս մասին նրանք հայտնում են իրենց տարածած  հայտարարության մեջ՝ նշելով, որ չեն պատրաստվում անդամակցել ԲՀԿ-ին: Հայտարարությանը միացած ՀԵԿ անդամներից մեկը՝ «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը, ով չի մասնակցել օրերս տեղի ունեցած  ՀԵԿ համագումարին,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ՀԵԿ-ի գաղափարախոսությունը չի համապատասխանում ԲՀԿ-ի գաղափարախոսությանը, դավանած արժեքներին, հետեւապես ՀԵԿ-ը չպետք է լուծարվեր եւ միանար ԲՀԿ-ին: «Մենք շատ լավ հասկանում ենք, որ ԲՀԿ-ն պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ նրանց մարդկային ռեսուրս է պետք: Այդ պատճառով էլ որոշեցին օգտագործել ՀԵԿ-ի ռեսուրսները»,-նշեց Սարգսյանը:

Բացի այդ, «Արցախ» ակումբի նախագահի խոսքով, անընդհատ կուսակցությունը լուծարելն ու այս կամ այն կուսակցության մեջ մտնելը մեծ վնաս է հասցնում կուսակցության անդամների հեղինակությանը, քանի որ նրանց այլեւս լուրջ չեն վերաբերվում: (Ինչպես հայտնի է՝ ՀԵԿ-ը մինչ ԲՀԿ-ին միանալը արդեն մեկ անգամ հասցրել էր լուծարվել եւ միանալ ՄԻԱԿ-ին):

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ին անդամակցելուն դեմ ՀԵԿ-ականները այլ կուսակցության միանան, Արման Սարգսյանը պատասխանեց, թե չի բացառվում եւ հավելեց, որ այդ եւ այլ բնույթի շատ հարցեր այժմ քննարկվում է իրենց կողմից: Նրա խոսքով՝ առաջիկայում հնարավոր է նաեւ  ակցիա կազմակերպեն՝ բողոքելով ՀԵԿ-ի՝ ԲՀԿ-ին միանալու որոշման դեմ: Արման Սարգսայնը  նաեւ նշեց, որ առաջիկայում ինքն ու իր գաղափարակից 100  ընկերները հասարակական կազմակերպություն են ստեղծելու, որի անելիքների մասին կհայտնեն առաջիկայում հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ:  Նախկին ՀԵԿ-ականները այժմ զբաղված են իրենց նոր պրոյեկտի ստեղծման հետ կապված ֆինանսական հարցերը լուծելով՝ հովանավորներ են փնտրում շենք, որ ՀԵԿ-ը գլխավորում էր Վահան Բաբայանը, ով արդեն մի քանի կուսակցություն է փոխել։ Սկզբում նա «Հանրապետություն» կուսակցությունից էր, այնուհետեւ մտավ ՀԵԿ, դարձավ նրա նախագահ։ Կարճ ժամանակ անց ՀԵԿ-ը լուծարվեց եւ միացավ ՄԻԱԿ-ին, այնուհետ կրկին դուրս եկավ ՄԻԱԿ-ից եւ հունվարի 29-ին կրկնակի լուծարվելուց հետո միացավ ԲՀԿ-ին։ Օրեր առաջ էլ ԲՀԿ-ին միացավ մեկ այլ՝ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ