News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին լրագրողներին ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է այսօր ժամը 18:00-ին, եւ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 13 քաղաքական սուբյեկտ՝ 9 կուսակցություն եւ 4 դաշինք»,- ասաց Արմեն Սմբատյանը:

Նա ներկայացրեց բոլոր քաղաքական ուժերին՝ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նրանք հայտ են ներկայացրել ԿԸՀ:

Դրանք են՝ Ռեֆորմիստների կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Լույս» դաշինք, «Երեւանի հանրություն» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Հայք կամ Հայկազուններ», «Հայաստանի ժողովրդավարական, ազատական միություն» կուսակցություն, «Երկիր ծիրանի» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, «Օրինաց երկիր» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն եւ «Երեւանցիներ» դաշինք:

Ընտրողների ցուցակը ՀՀ ոստիկանության կայքում կտեղադրվի սեպտեմբերի 3-ին՝ ներբեռնելու հնարավորությամբ: Մինչ այդ, արդեն իսկ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ԿԸՀ-ին է ներկայացրել Երեւանի ընտրողների թիվը, որը կազմում է 853 390 մարդ: Նշենք, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ թիվը եղել է 841 973:

Նշենք, որ իշխանափոխությունից հետո սրանք առաջին ընտրություններն են Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն...
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով...
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Այսինքն, ադրբեջանցիները «գետի այս կողմ» չեն անցնի: Ըստ այդմ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը...
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
Ամենաշատ