News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նման ընթացակարգ գոյություն չունի, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30–ին, Կառավարության նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:

Նա պարզաբանեց, որ կան մարդիկ, որոնք համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի»:

Լրագրողները հիշեցրին, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել նախաքննության գաղտնիքը հանել, քանի որ գործը, նրա մեկնաբանմամբ, հատվածաբար են ներկայացնում, ամբողջ պատկերը հասարակությանը հայտնի չի դառնում, ինչին Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Հանրության պահանջը պետք է նաեւ օրինական լինի: Չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննության փուլին: Դատաքննության փուլում գործը քննվում է դռնբաց, եթե, իհարկե, չի պարունակում պետական գաղտնիք»:

Նա ընդգծեց, որ այդ դեպքում դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել, իսկ նախաքննությունը ելնում է եւ գործի շահերից եւ գործով անցնող անձանց շահերից. «Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է այդպիսի պահանջներ դնելը»:

Ինչ վերաբերում է Պնախարարի հայտնի 0038 գաղտնի հրամանին, Խաչատրյանն ասաց. «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով որ այդ հրամանը մեզ տրամադրող ՊՆ-ն հարմար է գտել գաղտնազերծել: Որ հատվածը, որ գաղտնազերծվել է, այդ հատվածը հրապարակվել է. գաղտնազերծող սուբյեկտը ՀՀ ՊՆ–ն է: Բացի 0038–ից նաեւ այլ փաստաթղթեր, այո, նոր, շատ հետաքրքիր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ բացահայտի»:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է, որ ինքն իր սահմանադրական կարգը չէր տապալի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, դա ճիշտ չէ:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով՝ որեւէ ներգործություն ունեցե՞լ է նախաքննության ընթացքի վրա, Սասուն Խաչատրյանը նախ՝ չմեկնաբանեց, ապա ավելացրեց. «Ճնշման փորձեր, զանգեր, ոչ, չեն եղել»։

2–րդ նախագահի դիտարկմանը, թե փաստացի, գործն այլ ընթացք է ստանում՝ 10 զոհերի մասով այդպես էլ բացահայտում չկա, ՀՔԾ պետը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհերի հետ կապ ունի, թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման մասին քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, մեկ միասնական վարույթ է։ Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ եւ արդյունավետ չէ, որ չենք բացահայտի դա: Ես ասում եմ՝ ամեն ինչ արվում է եւ արվելու է եւ ես լիահույս եմ, որ այս գործը ամբողջությամբ, այդ թվում սպանություններ կատարող անձանց մասով բացահայտվելու է»։

Հայաստանի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է ամբողջ ծավալով. «Ես այն պաշտոնատար անձը չեմ, որը պետք է մեկնաբանի ՀՀ վարչապետի հայտարարությունները: Եթե ուշադիր եղել եք, վարչապետը նշել է, որ իր դիտարկմամբ «Մարտի 1»-ի գործը ամբողջ ծավալով բացահայտվել է: Դուք լսել եք իմ հրապարակային ելույթները «մարտի 1»-ի հետ կապված, դուք տեղյակ եք՝ ում եւ ինչ մեղադրանք է առաջադրված եւ դուք էլ կարող ենք ձեր դատողություններն անել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ