Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն Դոնեցկի կենտրոնում «Սեպար» ռեստորանում պայթյունի հետեւանքով մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Զախարչենկոյի մասին տեղեկությունը հաստատել է Ժողովրդական խորհրդի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչեւսկին:
Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարի վարչակազմում պայթյունը ահաբեկչության են անվանել:
Տեղում աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության եւ իրավապահ մարմինների աշխատակիցները: