News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր հայ-ճապոնական հարաբերություններում շատ կարեւոր օր է, եւ մենք ուրախ ենք Երեւանում ողջունել Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյին: Այս մասին Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի Հայաստանն ու Ճապոնիան նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը. «Հիմա մենք անցած 26 տարում գրանցված ձեռքբերումներն ամփոփելու, ինչպես նաեւ մեր հարաբերությունների հետագա դինամիկ զարգացումը ուղենշելու հնարավորություն ունենք»:

«26 տարում մեր երկկողմ օրակարգը շատ հագեցած է դարձել, եւ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի զարգացման մեջ Ճապոնիայի մշտական ներկայությունը: Հայաստանին ցուցաբերվող Ճապոնիայի աջակցությունը զգալի է. 26 տարում ճապոնական կողմը մոտ 300 մլն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրել, 79 մլն դոլարի դրամաշնորհներ, ինչպես նաեւ իրականացրել է մոտ 11,5 մլն դոլարի տեխնիկական աջակցություն: Ավելի քան 600 մասնագետներ Ճապոնիայում վերապատրաստում են անցել»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է տեսանելի ապագայում Երեւան-Տոկիո ուղիղ ավիաչվերթ բացելու հարցը:

Հիշեցնենք, որ օրվա ընթացքում Ճապոնիայի ԱԳ նախարարը կհանդիպի Հայաստանի նախագահի եւ վարչապետի հետ, նախատեսվում է նաեւ այցելություն «Թումո» կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ