News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին Ճամբարակի և Բերդավանի սահմանամերձ երկու դպրոցներում տոնական միջոցառումներին ներկա էին նաև Յունիբանկի ներկայացուցիչները: Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներին տեղի ունեցավ Յունիբանկի աջակցությամբ ստեղծված համակարգչային դասասենյակների բացման հանդիսավոր արարողությունը:

«Դասասենյակները հիմնովին վերանորոգված, կահավորված և հագեցված են ժամանակակից տեխնիկայով՝ համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակ, հարմարավետ դպրոցական կահույք, ծրագրային ապահովում: Մենք շատ ուրախ ենք, որ բանկի ներկայացուցիչներն անտարբեր չեն երեխաների կրթության զարգացման և որակի նկատմամբ»,- նշեց Ճամբարակի N3 դպորցի տնօրեն Կարինե Գրիգորյանը:

Յունիբանկը Ճամբարակի և Բերդավանի երկու դպրոցների բոլոր 600 աշակերտներին նաև դպրոցական պարագաների փաթեթներ նվիրեց: Աշակերտների համար ևս մեկ անակնկալ կար. բանկի ներկայացուցիչներն անցկացրեցին վիկտորինա և հաղթող երկու աշակերտներին համակարգիչներ հանձնեցին:

«Մենք շնորհակալ ենք Յունիբանկին՝ ուսումնական գործընթացին օժանդակելու համար: Երեխաների համար կարևոր է օգտվել ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, ինչը այժմ հնարավոր է, մեր հովանավորի շնորհիվ»,- նշեց Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արևիկ Ասատրյանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ բանկն օգնում է դպրոցներին: Կրթության բարելավման ծրագրի շրջանակում համակարգչային դասասենյակ է բացվել նաև Գյումրու դպրոցներից մեկում, մի քանի օրից էլ բանկի աջակցությամբ «Արմաթ» լաբորատորիաներ կբացվեն Արցախի երկու դպրոցներում: 

«Մեր ծրագիրը երկարաժամկետ է, և դրանում արդեն ներառվել են այլ դպրոցներ, որոնք ևս ունեն  համակարգչային տեխնիկայի կարիք,- նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:- Դպրոցների տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին: Մենք շարունակելու ենք աջակցել կրթական հաստատություններին, հատկապես՝ սահմանամերձ դպրոցներին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ