News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ  նախագահի պաշտոնում: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ կկարողանա համատեղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ)  նախագահի պաշտոնը եւ իր աշխատանքը ԱԱԾ–ում։ 

Նրա խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները։

«Ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) աշխատանքները կտուժեն»,- ասել է նա:

Նա նշեց, որ ունի ծրագիր, եւ այն ՀՖՖ նախագահի ընտրությունների օրը կներկայացնի։

Վանեցյանը հավաստիացրել է՝ նախնական ուսումնասիրել է ոլորտը, առաջնահերթություն է համարում մասսայական ֆուտբոլի եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։

Իսկ թվարկված առաջնահերթությունների կյանքի կոչման հիմքեր եւ ֆինանսներ, նրա համոզմամբ, կան. «Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է, ֆինանսներն էֆեկտիվ օգտագործելու դեպքում բավականին լուրջ արդյունքների կարելի է հասնել»։

Վանեցյանը վստահ չէ, որ նախկինում ՀՖՖ ֆինանսական միջոցները արդյունավետ չեն օգտագործվել, քանի որ այդ մասին վկայող փաստեր չունի։   Սակայն ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կուսումնասիրի ՀՖՖ գործունեությունը և նման փաստեր հայտնաբերելու դեպքում կհրապարակի:

Վանեցյանը հավելել է  նաեւ, որ արդեն հանդիպում ունեցել է Հայաստանի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ