News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Հայդատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Պետքարտուղարությանը կոչ է արել պաշտոնապես ուսումնասիրել իսրայելական դրոնների պատրաստման ժամանակ ամերիկյան տեխնիկայի հնարավոր ապօրինի օգտագործումը, որոնք 2017 թվականին Ադրբեջանի կողմից կիրառվել են Արցախի դեմ:

ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով փոխտեղակալ Թինա Կայդանովին հասցեագրած իր նամակում ANCA-ն պահանջում է հրապարակային քննություն անցկացնել ամերիկյան զենքի արտահանման հնարավոր խախտումների վերաբերյալ՝ կապված Իսրայելի կառավարության դատական հայցերի հետ ընդդեմ Aeronautics Defense Systems (ADS) ընկերության Բաքվում ցուցադրության ժամանակ դրոնն Արցախի դեմ օգտագործելու համար:

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ օրենսդրությունը երրորդ երկրներին արգելում է ԱՄՆ ռազմական տեխնիկայի օգտագործումը այն երկրներին արտահանվող զենք պատրաստելիս, որոնք ամերիկյան զենքի էմբարգոյի ներքո են: Հետեւաբար ANCA-ն Պետքարտուղարությանը կոչ է անում այս փաստով քննություն սկսել:

ANCA-ում մտահոգություն են հայտնել՝ կապված իսրայելական Orbiter 1K-ում «տրանզիստորների, էլեկտրական բաղադրիչների եւ այլ տեխնոլոգիաների» հնարավոր օգտագործման հետ:

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ օրենսդրության խախտումը եւ Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան վնասում են ԱՄՆ շահերին տարածաշրջանային կայունության, տարածաշրջանային պատերազմի բռնկման կանխման եւ Ռուսաստանում, Իրանում կամ այլ երկրներում ամերիկյան սարքավորումերի, ծրագրային ապահովման կամ տեխնոլոգիաների տարածման կամ մատակարարման գործում:

Նշենք, որ 2017-ի հուլիսին իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը, որը Ադրբեջանին անօդաչուներ էր վաճառել, Բաքվի պահանջով դրանք փորձարկել է Արցախի ուղղությամբ, ինչի հետեւանքով երկու հայ զինծառայող է վիրավորվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ