News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple ընկերությունը նամակ է ուղարկել ԱՄՆ առեւտրի ներկայացուցչության գրասենյակ, որում նշել է Չինաստանի դեմ նոր մաքսատուրքերի սահմանման հնարավոր հետեւանքների մասին, որոնց մասին ավելի վաղ ասել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Սեպտեմբերի 5-ով թվագրված նամակում նշվում է, որ ԱՄՆ առաջնորդի առաջարկած պատժամիջոցները կանդրադառնան Apple-ի որոշ արտադրանքի գների վրա, ինչպես նաեւ շուկայի մրցակցության վրա:

«Մաքսատուրքերի վերաբերյալ մեր մտահոգությունն այն է, որ դրանք ավելի շատ ԱՄՆ-ին կհարվածեն, եւ որ դա կբերի փոքր աճի ու ԱՄՆ-ում մրցունակության նվազման, եւ ամերկիկացի գնորդների համար բարձր գների»,- պարզաբանել են ընկերությունից:

Չինաստանի դեմ միջոցառումների ընդունման դեպքում այնպես, ինչպես հրապարակել է Թրամփը, կաճեն Apple Watch «խելացի ժամացույցների» գները, Air Pods անլար ականջակալների, սեղանի Mac mini համակարգչի, iPad-ի համար Apple pencil ստիլուսի, լիցքավորման տարբեր սարքերի, ադապտերների:

2018 թվականի երրորդ եռամսյակում, ինչպես նշում է Bloomberg-ը, Apple-ը Չինաստանում վաճառքից ստացել է 9,6 մլրդ դոլար: Սա հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտի 18 տոկոսն է կազմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ