News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան» երկաթուղիներ ՓԲԸ-ում ( ՀԿԵ-ն Ռուսական երկաթուղիների դուստր կազմակերպություն է) հայտնաբերվել են 60 մլն դոլարի չարաշահումները: Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի երեկոյան պարբերականի կայքում, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ տեղեկություններով՝ այնտեղ նախնական եղել է 60 մլն դոլարի չարաշահում»,- ասել է նա:

Օգոստոսի 15-ի գիշերը Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին անցկացրել ՀԿԵ-ում, որի արդյունքում առգրավվել են փաստաթղթեր եւ քրեական գործ է հարուցվել 9,7 մլն դրամի (19 հազար դոլար) ԱՀԿ չվճարելու կասկածանքով:

Փաշինյանի խոսքովը ստեղծված վիճակը ինքն արդեն քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Կարող եմ ասել, որ այս հարցում ես, Հայաստանի կառավարությունը ունի Ռուսաստանի նախագահի ամբողջական աջակցությունը: Քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանի նախագահը եւս կոռուպցիայի դեմ պայքարում շատ շահագրգռված է»,- հայտնել է նա՝ հավելելով, որ օրինականության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հակառուսական գործողություն:

Փաշինյանը չի հստակեցրել, թե որ երկրի քաղաքացիներն են կատարել հակաօրինական գործողություններ: «Դա չեմ կարող ասել, դա քննության հարց է: Կլինի քննություն: Կարող եմ ասել, որ մենք այս հարցում Ռուսաստանի նախագահի հետ ոչ մի տարաձայնություն չունենք»,- շեշտել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news