News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի առեւտրի հարցերով գլխավոր ներկայացուցիչ Սեսիլիա Մալմսթրոմը հանդիպել է ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԵՄ-ից ներկրվող մեքենաների մաքսատուրքերի սահմանման սպառնալիքներից հրաժարվելուց հետո, հաղորդում է Reuters-ը:

Ըստ Մալմսթրոմի, սա լավ հնարավորություն է երկու ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի  հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը կատարելու համար:

Ռոբերտ Լայթհայզերը բանակցությունները կառուցողական է անվանել, հավելելով, որ հոկտեմբերին փորձագետները կհավաքվեն, որպեսզի բացահայտեն հարկային եւ այլ խոչընդոտները, որոնք կարող են վերանայվել: Նա նաեւ ավելացրել է, որ բոլոր աշխատանքները նախատեսվում է նոյեմբերին ավարտել:

«Մասնավորապես, մենք հուսով ենք, որ առեւտրում տեխնիկական արգելքները կրճատելու հարցում լավ արդյունքներ կունենանք», - ասվում է ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչի գրասենյակի հայտարարությունում:

Այս տարվա հուլիսին Թրամփը Յունկերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ հրաժարվում է ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների հարկային տուրքերի սահմանումից:

Աշխատանքային խմբի  օրակարգում, որը գլխավորում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի առեւտրային գերատեսչությունների ղեկավարները, ներառված է դեպի ԱՄՆ հեղուկ գազի արտահանման մեծացման հնարավորությունների որոնման հարցը:

Բացի այդ հանդիպմանը քննարկվել են ԱՀԿ-ին վերաբերող հարցերը:

 «Մենք որոշել ենք մեր առաջնահերթությունները, ինչպես նաեւ մշակել ենք կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում կոնկրետ արդյունքների հասնելու գործողությունների ծրագիր», - նշել է Մալմասթրոմը:

Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն ձգտելու է նվազեցնել ԱՄՆ-ից մեքենաների ներկրման մաքսատուրքերը, եթե ԱՄՆ-ն նույն կերպ վարվի եվրոպական ավտոարտադրողների նկատմամբ:

Հաջորդ նման հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերի վերջին անցկացնել:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Ամենաշատ