News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

 

Լյուքսեմբուրգը ստեղծում է տիեզերական գործակալություն և 100 մլն եվրոյի չափով ֆոնդ՝ տիեզերական տեխնոլոգիաներ մշակող սթարթափերի մեջ ներդնելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում կատարելով երկրի փոխվարչապետ Էթյեն Շնայդերին։

Ի տարբերություն NASA-ի, Լյուքսեմբուրգյան տիեզերական գործակալությունը, ինչպես նկատում է Շնայդերը, չի պատրաստվում հրթիռներ արձակել, այլ կենտրոնանում է «տիեզերքում բիզնես-ծրագրերի զարգացման վրա»։ «Մենք ուզում ենք դառնալ տիեզերքն իրացնող երկիր և հետաքրքրված ենք այլ երկրների հետ համագործակցել այս ասպարեզում»,- նշել է փոխվարչապետը։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն այս շուկան «չպետք է թողնի ամերիկացիներին»։

Նախորդ տարվա օգոստոսին Լյուքսեմբուրգը դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը Մեծ Հերցոգության տարածքում գործող ընկերություններին և կոմերցիոն խմբերին թույլ տվեց մասնակցել «տիեզերքի ռեսուրսների իրացման աշխատանքներին»։ Շնայդերը նշել է, որ շահագրգիռ ընկերությունների հետ բանակցությունները տիեզերական օգտակար հանածոների շահագործման համար իրավական հիմք են ստեղծել։

Այս նախաձեռնության հետ կապված՝ տիեզերական հետազոտություններով զբաղվող ավելի քան 150 ընկերություններ, ինստիտուտներ և կազմակերպություններ դիմել են Լյուքսեմբուրգի իշխանություններին՝ մշտական բնակության թույլտվություն ստանալու խնդրանքով։ Փոխվարչապետը հայտնել է, որ դրանցից 20-ն արդեն ստացել են այդ թույլտվությունը։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ