News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարի 23-րդ թայֆուն Barijat-ը հինգշաբթի առավոտյան հասել է Չինաստանի Գուանդուն նահանգի Չժանցզյան քաղաք, նշված է Չինաստանի ազգային օդերեւութաբանական կենտրոնի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թայֆունը Չինաստանի ափերին է հասել տեղական ժամանակով 8:30-ին, նրա կենտրոնում քամու հզորությունը հասել է 10 բալի (վայրկյանում 25 մետր):

Ինչպես հայտնում են օդերեւութաբանները, Գուանդուն նահանգում եւ հարակից շրջաններում առաջիկա օրերին հորդ անձրեւներ կտեղան, ինչի հետ կապված հրահանգվել է չափազանց զգույշ լինել, չգտնվել ափամերձ եւ լեռնային գոտիներում, որտեղ կարող են փլուզումներ առաջանալ:

Նահանգի իշխանությունները ավելի քան 12 հազար մարդու անվտանգ վայրեր են տարհանել, Հայնան կղզու եւ Գուանդուն նահանգի միջեւ Հայնան նեղուցով լաստանավային հաղորդակցությունը դադարեցվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ