News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ մենք բոլորս միասին պետք է գնանք նրան, որ նման բաներ մեր երկրում չլինեն։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք երկրում բռնապետության վտանգ տեսնո՞ւմ է:

Արա Բաբլոյանի խոսքով, Վարչապետի, ՀՀ նախագահի, ՄԻՊ-ի, բոլոր կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ինքը շեշտը դրել է ժողովրդավարության վրա. «Ես միշտ պնդում եմ, որ մենք ունենք անցած տարիների ընթացքում դինամիկ առաջընթաց ժողովրդավարության առումով եւ երբեք իրավունք չունենք հետադարձ քայլեր անելու. մենք պետք է ժողովրդավարությունն է՛լ ավելի ամրապնդենք։ Այդ իսկ պատճառով, օրինակ, երեկ ես համաձայնեցի, որ թույլ տամ վարչապետն իր ելույթը ավարտի, որ այդ ելույթը տեղի ունենա ոչ թե միտինգի ժամանակ, այլ ԱԺ-ում»,-ասաց Բաբլոյանը՝ հավելելով. «Դա ավելի ճիշտ մոտեցում է, որովհետեւ լուրջ հարցեր պետք է քննարկենք, հարցերին պատասխան ստանանք այն մարմնում, որտեղ ներկայացված են քաղաքական ուժերը»։

Հարցին, թե ինքը բռնապետության վտանգ տեսնո՞ւմ է, Բաբլոյանն արձագանքեց. «Մենք բոլորս պետք է գնանք նրան, որպեսզի նման բաներ մեր երկրում տեղի չունենան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ