News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

 

 

Վրաստանի կառավարությունը քննարկել է մարիխուանայի արտադրության հարցը։

Այսօր կառավարության նիստից առաջ որոշ նախարարներ իրենց կարծիքն են հայտնել այդ մասին՝ փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան այն կարծիքին է, որ մարիխուանայի մշակումն ու արտադրությունը որեւ է խնդիր չի առաջացնի։ Նրա խոսքերով՝ առայժմ դժվար է կանխատեսել եկամուտները, քանի որ կան դեռեւս չուսումնասիրված գործոններ։ Նախարարը նշել է, որ իրենք ուսումնասիրել են Կանադայի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների փորձը։

Ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին ավելի քան վստահ է, որ Վրաստանը մեծ եկամուտներ կունենա մարիխուանայի արտահանումից։

Նա նաեւ հավելել է, որ մշակվելու են մարիխուանայի արտադրության լիցենզավորման շատ խիստ պայմաններ, եւ իրենք առաջնորդվելու են տեղական արտադրանքն ու բիզնեսը խթանելու սկզբունքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ