News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


«Ասում են՝ անձեռնմխելի է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի է. այսինքն կարելի է դնել մարդկանց սպանությունը կազմակերպել, ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Էդ որտե՞ղ է տենց գրած»: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Նա անդրադարձավ նաեւ ՄԻԵԴ-ում Հայաստանին վերաբերող գործերին՝ նշելով. «Մեզ մեղադրում են դատական գործերի մեջ միջամտելու մեջ: Սկզբից գաղափար կար, որ մեր պետության հեղինակությունից ելնելով, որպես կառավարություն այնպես անենք, որ ՄԻԵԴ-ում բոլոր գործերն այնպես անենք, որ դրանք չդառնան դատավճիռ:

Հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու, թող գնան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղած գործերը պարտվեն Եվրոպական դատարանում եւ հետ գան: Այ էդ ժամանակ իրենք պատասխան տան, թե այդ ոնց է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի դատավճիռներ են կայացվել եւ այդ դատավորները ոչ մի պատժի չեն ենթարկվել Հայաստանում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով, սակայն վերաքննիչ դատարանը օգոստոսի 13-ին որոշում է կայացրել ազատ արձակել նրան՝ հիմնավորելով, որ ՀՀ երկրորդ նախագահն անձեռնմխելի է:

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ