News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանցի հաքերները Բրիտանիայի առաջատար բուհերից գողացել են միլիոնավոր փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի հետազոտություններ, հայտնում է The Daily Telegraph-ը:

Չարտոնված ներթափանցում է իրականացվել նաեւ բրիտանական այնպիսի էլիտար ուսումնական հաստատությունների տեղեկատվական համարկարգ, ինչպիսին են Օքսֆորդը եւ Քեմբրիջը:

Փաստաթղթերը, որոնք պարունակում են միջուկային տեխնոլոգիայի եւ համակարգչային անվտանգության ոլորտներում ակադեմիական հետազոտությունների արդյունքները, համացանցում վաճառքի են դրվել:

Պարբերականը նշում է, որ այս միջադեպը կարող է Իրանի հանդեպ Արեւմուտքի բացասական արձագանք առաջացնել, հատկապես Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք Թրամփի վարչակազմը նախատեսում է սահմանել այս տարվա նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ