News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայում մեկ շաբաթ առաջ անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձայների վերջնական հաշվարկի համաձայն՝ իշխող կարմիր-կանաչ դաշինքը ստացել է 144 մանդատ ընդդեմ ընդդիմադիր Աջ կենտրոնամետ կուսակցությունների դաշինքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Շվեդիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Իշխող կարմիր-կանաչ կոալիցիայի ղեկավար եւ Շվեդիայի գործող վարչապետ սոցիալ-դեմոկրատ Ստեֆան Լյովենը ընտրություններից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ պատրաստ է բանակցություններ վարել ապագա կառավարման ձեւավորման շուրջ:

Ընդդիմադիր աջ կենտրոնամետ դաշինքի առաջնորդ, Չափավոր լիբերալ-պահպանողական կոալիցիոն կուսակցության (Մոդերատերնա) նախագահ Ուլֆ Քրիսթերսոնը արդեն պահանջել է կառավարության հրաժարականը:

Շվեդիայում անցկացված ընտրությունների արդյունքներով երկրի խոշորագույն կուսակցությունների եռյակում են սոցիալ-դեմոկրատները (28,3 տոկոս), Մոդերատերնան (19,8 տոկոս) եւ «Շվեդիայի դեմոկրատները» (17,5 տոկոս):

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 87,2 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news