News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Կանադական հանքափորները Յուկոն գետի ափին հայտնաբերել են մոտ 50 տարի առաջ գոյություն ունեցող  գայլի ձագի եւ կարիբու եղջերուի ձագերի:

Մումիացված մնացորդները սառը կլիմայի շնորհիվ լավ պահպանվել են: Արժեքավոր գտածոները փոխանցել են մասնագետներին, հաղորդում է «Միր24» հեռուստաընկերությունը՝ հղում անելով CTV News-ին:

Գիտնականները պարզել են, որ այդ ժամանակ ժամանակակից Կանադայի մեծ ամսը սառցապատ էր, բայց Յուկոն գետի ավազանում պայմաններն ավելի բարենպաստ էին: Այնտեղ բնակվում էին ինչպես ժամանակակից կենդանիների նախնիները, այդ թվում գայլեր եւ եղջերուներ, այնպես էլ անհետացած մամոնտներ, մաստոդոնտները եւ սրատամ կատուներ:

Գայլի ձագի մումիան ամբողջությամբ պահպանվել է, ինչը բավական ուրախացրել է գիտնականներին:

Ոսկորներ հաջողվում է շատ հաճախ գտնել, բայց փափուկ հյուսվածքներ բացառիկ դեպքերում են հանդիպում: Ռադիոածխածնային անալիզը օգնել է պարզել նաեւ ձագի  ծնվելու ժամանակը (մոտ 50 հազար տարի առաջ) եւ նրա տարիքը (ութ ամսական):

Եղջերուի  մարմնի միայն կեսն է մնացել, սակայն հյուսվածքները լավ են պահպանվել: Փորձագետները մտադիր են առանձնացնել ԴՆԹ-ն եւ վերլուծել ոսկրային հյուսվածքը` որոշելու համար, թե  նախապատմական կենդանիների եւ ներկայիս եղջերուների եւ գայլերի միջեւ ազգակցական կապն ինչպիսին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ