News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հանրահավաքին մասնակցող երեխաների ապագայի հանդեպ ոտնձգություն կատարողներին ոչ միայն կպառկեցնենք, այլեւ պատերով կտանք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին Ավանում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչամպետ Նիկոլ Փաշինյանը:

««Իմ քայլի» հավաքի մասնակիցների կեսը երեխաներ են, ովքեր այս ընտրությանը ձայնի իրավունք չունեն, բայց նաեւ նրանք են մասնակցել հեղափոխությանը: Նրանց ապագայի հանդեպ ոտնձգություն կատարողներին ոչ միայն կպառկեցնենք, այլեւ պատերով կտանք»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեց 2017 թվականի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, երբ ինքը քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել և այս թաղամասից էր սկսել քարոզարշավը:

«Ես դժվարանալու եմ ելույթ ունենալ: Ասեմ, թե ինչու: Լավ չեմ իմանում, թե այդ օրվա «Իմ քայլի» հանրահավաքը որտեղ է: Եվ երբ եկանք այս թաղամասը, հոգիս տակնուվրա եղավ, երբ մի քաղաքացի ինձ տվեց էս բուկլետը: 2017 թվականի Երեւանի ավագանու ընտրության արշավին մենք անցնում էինք կրպակների արանքով, մարդիկ անընդհատ հաց էին հյուրասիրում մեզ: Դա շատ խորհրդանշական եւ ինձ համար անմոռանալի պահ էր: Երեւի իմ քաղաքական գործունեության համար ամենակարեւոր պահերից մեկը, որովհետեւ հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, որ ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ: Հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք է: Հիմա կարող եմ ասել, որ այդ ուխտը պահված է, հացը հարամ չի արված: Այդ ուխտը չի ավարտվել, նոր փուլ է մտել ու լինելու է հավիտյան, որովհետեւ լինելու է ժողովրդին ծառայող, ժողովրդի առջեւ խոնարհվող իշխանություն»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ