News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես երբեք բարդույթներ չեմ ունեցել եւ երբեք իմ մասին վատ կարծիքի չեմ եղել, բայց երբ պետական ողջ մեքենան կազմակերպված ձեւով՝ պետության խնդիրները թողած, երեկ ամբողջ գիշեր եւ այսօր ամբողջ օրը, համակարգված ձեւով՝ նախարարություններով, կազմակերպություններով, ավագանիներով զբաղված են ինձանով, անկեղծ ասած՝ սեփական ինքնարժեքիս մասին կարծիքս էլի բարձրացավ։ Այս մասին ասաց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ սեպտեմբերի 17–ին, Նոր Նորքի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա անդրադարձավ Մալաթիա–Սեբաստիա համայնքում երեկվա իր ելույթին, որում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին բանավեճի էր հրավիրում. «Ես չէի պատկերացնում, որ ճշմարտությանը կարող է լինել այդպիսի ցածր արձագանք»։

«Վիրավորակա՞ն է ինձ համար որպես կնոջ՝ վիրավորական է, ցավալի՞ է ինձ համար որպես կնոջ՝ իհարկե ցավալի է։ Կոտրվե՞լ եմ ես դրանից, ոչ, երբեք, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես կոտրվող տեսակ չեմ, բոլորը գիտեն, որ ինձ վախեցնել հնարավոր չէ, ինձ ահաբեկել հնարավոր չէ, ինձ սպառնալ հնարավոր չէ»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Պետական ինստիտուտներին նա մեղադրեց իրեն պատերազմ հայտարարելու համար. «Չէի մտածում, որ ամբողջ պետությունը, պետական ողջ ինստիտուտները, իրենց գործը թողած, սոցիալական ցանցերում՝ պետական ողջ ռեսուրսներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու»։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ, դա վկայում է իրենց՝ ճշմարիտ լինելու մասին։ 

Թեկնածուն կոչ արեց չվիրավորել միմյանց. «Այսօր սեւի եւ սպիտակի խնդիր չկա, այսօր հերոսի եւ դավաճանի խնդիր չկա, այսօր դուխովի եւ անդուխի խնդիր չկա, այսօր ինձ համար, որպես պատգամավոր, քաղաքացի, քաղաքապետի թեկնածու, կա ընդամենը մեկ ջրբաժան եւ այդ ջրբաժանը անցնում է Երեւանի լուծված եւ չլուծված խնդիրների միջով»։

Նշենք, որ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի առաջին եռյակում են Նաիրա Զոհրաբյանը, Պետրոս Ղազարյանը, Արման Աբովյանը։

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ