News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ուղղված երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։

Նախարարի տեղակալը կարեւորեց Շվեդիայի՝ որպես Արեւելյան գործընկերության համահիմնադրի մասնակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում եւ շնորհակալություն հայտնեց Հայաստանում տարբեր ոլորտներին առնչվող կայուն զարգացմանը միտված գործընթացները սատարելու համար։

Դեսպանի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Տիդեստրյոմը բարձր գնահատեց Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հաստատված փոխգործակցությունը եւ վստահեցրեց, որ հետեւողական ջանքեր կգործադրի երկու երկրների փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների գործընթացին եւ քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ