News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 19-ից Երեւան քաղաքի Ազատության պողոտայում («Նոր Զովք» սուպերմարկետի դիմացի ճանապարհահատված) եւ Կասյան փողոցում՝ չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Ազատության պողոտայի եւ Կասյան փողոցի նշված հետիոտնային անցումների հատվածներում կտեղակայվեն «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներ եւ այսուհետ տվյալ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Տպել
Ամենաշատ
Partner news