News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 106 իրավախախտման  դեպքով հաշվարկվել է 49.265.712 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 44 դեպքով նշանակվել է 3.540.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, ինչպես նաեւ իրականացված 3 ստուգման արդյունքում հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, հաշվարկվել է 45.782.742 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 580.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված ստուգումներ՝

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս», «Մարտունի», «Վարդենիս» մասնաճյուղերում, ստուգման ընթացքում, հայտնաբերվել եւ արձանագրվել է ապօրինի հատված 75 ծառի կոճղ, հաշվարկվել է 2.218.642 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ստուգման նյութերը տրամադրվել են իրավապահ մարմիններին։

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Արձանագրվել է իրավախախտման 37 դեպք, հաշվարկվել է 1.352.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ

Արձանագրվել է ապօրինի որսի 11 դեպք, հաշվարկվել է 1.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 360.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 400.000 ՀՀ դրամի չափով։

Ջրերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 29.820 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 200.000 ՀՀ դրամի չափով։

Հողերի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է 2.099.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցրած վնաս։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 5.255.538 ՀՀ դրամ:

Տպել
Ամենաշատ