News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է մթերքների կանխամտածված վնասման համար պատիժը խստացնել ընդհուպ մինչեւ 15 տարի ազատազրկում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Australian Associated Press-ին:

Կառավարության ղեկավարը այս ծրագրերի մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության ոլորտում շարունակվող ճգնաժամի ֆոնի վրա, որը խուճապ է առաջացրել թարմ մրգերի շուկայում: Ելակի առնվազն յոթ ավստրալական արտադրողների արտադրանքում հայտնաբերվել են կարի ասեղներ եւ քորոցներ: Ավելի ուշ, ասեղները հայտնաբերվել են նաեւ խնձորներում եւ բանաններում:

Երկրի ոստիկանությունն ուսումնասիրում է վեց նահանգների տարածքում մրգերում ասեղների հայտնաբերման ավելի քան 20 դեպք, սակայն դեռեւս չի հաջողվում գտնել հանցագործմերին:

«Հիմա շատ կարեւոր է հանցագործներին հստակ ազդանշան տալ, պատիժը կլինի դաժան: Դուք 15 տարի եք ստանում մանկական պոռնոգրաֆիայի պահպանման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար: Սննդամթերքի մտածված վնասների համար դուք նույնպես կարող եք 10-ից 15 տարի ստանալ»:

Ավստրալիայի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ոլորտն արդեն 160 միլիոն ավստրալական դոլարի չափով (115 միլիոն դոլար) վնաս է կրել:

Մորիսոնի խոսքով, կառավարությունը կմշակի նաեւ օրենքների փաթեթ, որոնք նոր մոտեցում կձեւավորեն նման հանցագործությունների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ