News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 2016 թվականին նախագահական ընտրություններին «ռուսական միջամտության» գործին վերաբերող փաստաթղթերի գաղտնազերծման ծրագրերի մասին, որոնք, նրա խոսքով, կհրապարակայնացնեն ՀԴԲ-ում տեղի ունեցող «իսկապես վատ բաներ», հայտնում է Associated Press գործակալությունը:

Փաստաթղթերի գաղտնազերծման որոշումը, որը Թրամփն ընդունել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությամբ նրա աճող վրդովմունքի ժամանակ, կարող է հանգեցնել աղբյուրների եւ մեթոդների բացահայտման ու ազդել տեղեկությունների գաղտնիության մասին օրենքի վրա, AP-ին ասել են աղբյուրները:

ՀԴԲ-ին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման մասին հրամանը Թրամփին եւ հետախուզական գերատեսչություններին, հավանաբար, միմյանցից էլ ավելի կհեռացնի: Դրանից զատ, մտավախություններ է հարուցում այն, որ Թրամփը տեղեկատվությունը գաղտնազերծում է սեփական քաղաքական օգուտի համար, նշված է հոդվածում:

AP-ն նշում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն սկսել է հրամանի կատարումը, սակայն առայժմ պարզ չէ, թե կոնկրետ երբ կհրապարակվեն «ռուսական գործով» փաստաթղթերը:

NBC News հեռուստաալիքը հայտնել է, որ հետախուզության համայնքում հույս ունեն, որ իրենց՝ փաստաթղթերի վերանայման հասանելիություն կընձեռեն: Ամերիկացի նախկին եւ գործող պաշտոնյաների տեղեկություններով՝ ՀԴԲ, արդարադատության նախարարության եւ ազգային հետախուզության պաշտոնատար անձինք հույս ունեն, որ Սպիտակ տունը իրենց թույլ կտա գաղտնազերծումից առաջ փաստաթղթերը վերանայել եւ գնահատել հնարավոր վնասը, մինչեւ տեղեկությունների հրապարակումը պարտադրելը:

Հետախուզության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները վստահ են, որ գաղտնազերծված փաստաթղթերը «ահռելի վնաս» կհասցնեն, հայտնում է NBC-ն:

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Hill.TV-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում հայտարարել էր, որ ՀԴԲ մերկացումը կարող է դառնալ իր նախագահության գլխավոր ձեռքբերումը: Hill-ի փոխանցմամբ՝ նա հարցազրույցում հայտնել է, որ որոշել է փաստաթղթերը գաղտնազերծել, որպեսզի հանրությանը ցույց տա, որ ՀԴԲ-ն իր հետաքննությունը խաբեությունից է սկսել, եւ որ այս գերատեսչության մերկացումը կարող է դառնալ իր կառավարման «ձեռքբերումներից» մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ