News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մենք ապրում ենք բարդ, պայթյունավտանգ տարածաշրջանում: Մենք չորս հարեւան ունենք, որոնցից երկուսի հետ սահմանները փակ են: Մեկի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան եւ կա պատմական խնդիրների ահռելի բեռ ու փոխադարձ անհանդուրժողականություն: Մյուս կողմի հետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ է: Բայց դա պոտենցիալ պատերազմ է, որը կարող է ցանկացած պահի բռնկվել: Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտի» հետ հարցազրույցում:

Ի պատասխան հարցին՝ արդյոք նկատի ունի, որ նոր իշխանություններն ավելի արեւմտամե՞տ են, Քոչարյանը նշել է. «Հարցն այն չէ, որ նրանք արեւմտամետ են: Ես անգամ չէի խոսի արեւմտամետ կամ ռուսամետ ուղղվածության մասին: Անհրաժեշտ է խոսել իրողությունների մասին: Կոորդինատների այլ համակարգում մեր անվտանգության մասին խոսելու հնարավորություն արդյոք կա՞: Որքանո՞վ է դա իրատեսական: Բոլորիս անվանենք հայամետ քաղաքական գործիչներ: Սակայն լինելով հայամետ՝ մենք կարող ենք խորապես մոլորվել առանջնահերթությունների ընտրության մեջ: Ուստի ես կխուսափեի «ռուսամետ» կամ «արեւմտամետ» կարծարտիպից: Հարցն այն է, թե մենք ինչպես ենք ընկալում կոորդինատների այն համակարգը, որում գտնվում ենք: Մենք այն արդյոք ճի՞շտ ենք ընկալում: Կատարվել են բացարաձակապես անընդունելի քայլեր, եւ հիմա փորձում են դա ուղղել: Որքանով է դա անկեղծ՝ ժամանակը ցույց կտա»:

Հարցին՝ ներկայիս իշխանություններն ինչ կերպ են փորձում երկիրը 180 աստիճանով շրջել՝ հաշվի առնելով այն, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը ժամանել էր Մոսկվա Վլադիմիր Պուտինի մոտ եւ ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հոյակապ են եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է, նախկին նախագահը պատասխանել է, որ այդ կերպ Փաշինյանը փորձում է շտկել այն տպավորությունը, որը թողել է իր առաջին քայլերով եւ իր ամբողջ նախկին գործունեությամբ:

Նա մտահոգություն է հայտնել Փաշինյանի հայտարարությունների հակասականությամբ: «Սա նշանակում է անհետեւողականություն, սա նշանակում է, որ որոշակի հանգամանքներում նա ճիշտ նույն կերպ կարող է վերաֆորմատավորվել: Քաղաքական գործիչների մեջ այսպիսի հատկանիշներ հաճախ են հանդիպում, սակայն քաղաքական եւ պետական գործիչների միջեւ տարբերությունն այն է, որ վերջինը որոշում ընդունելիս երկար է մտածում, ռազմավարականորեն»:

Հարցին՝ կարո՞ղ է նոր իշխանությունների աշխարհաքաղաքական շրջադարձի փորձերի նշաններ անվանել, Քոչարյանը պատասխանել է, որ իր համար միանգամայն անհասկանալի էր Բրյուսելում առաջին դեմքի մակարդակով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելը. «Մասնակցություն միջանցքներում ինչ-որ սելֆիների համար»: Դիտարկմանը, թե Պուտինն ու Մեդվեդեւը եւս մասնակցել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին, Քոչարյանը հայտարարել է, որ «դրանք այլ ժամանակներ էին»: «Ես էլ եմ մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սակայն այդ ժամանակ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ավելի շատ համատեղ ծրագրեր ունեին, քան ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ: Նման դիմակայություն չկար, այլ դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցության վեկտոր կար: Այն իրավիճակում, երբ անգամ շփումներն են խզված, նման ընդգծված մասնակցությունը որոշ ազդանշան է: Ես չգիտեմ՝ դա չհասկանալու պատճառով է արվել, թե կանխամտածված: Սակայն դա հարցեր է հարուցում: Նրանք, ովքեր կարծում են, որ մենք անվտանգության հարցերով այն կոորդինատների համակարգում ենք, որն առավել արդյունավետ է ապահովում մեր անվտանգությունը, մտահոգված են: Սա բնական մտահոգություն է»:

Խոսելով այն մասին, թե կա՞ն հարցեր, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հետ իր տեսակետը համընկնում է, Քոչարյանը նշել է, որ «շատ հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշմանն ընդհանրապես տեղյակ չէ»: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշման նմանությանը, նա հիշեցրել է, որ շատ երկար է Ղարաբաղի հարցով բանակցություններ վարել՝ դեռեւս Ղարաբաղի նախագահ լինելով: «Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ: Հարցն այն չէ, որ կեցվածք ընդունես եւ կարգախոսներով հանդես գաս, որոնք գրգռված հասարակությունը կընդունի պոպուլիստական ակունքում: Անհրաժեշտ է պատասխանատու քաղաքականություն վարել, որի դեպքում շփման գծում քիչ կկրակեն, ու որի դեպքում դու քո դիրքերը սկզբունքորեն չես հանձնի: Խոսքը նուրբ դիվանագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի մասին է: Սա այն թեման չէ, որը պետք է դարձնել հանրահավաքային քննարկման հարց: Ցանկացած անզգուշություն անպայման կարձագանքվի շփման գծում կրակոցների ինտենսիվությամբ՝ սպառնալով նրանց կյանքին, ովքեր այսօր խրամատներում են: Պարզապես հարկավոր է դրանից հրաժարվել: Առավել եւս այն մարդկանց, ովքեր բանակում չեն ծառայել եւ կյանքում առաջնագծում չեն եղել, որոնք խուսափել են բանակում ծառայելուց: Այսօր կառավարությունում գրեթե չկան մարդիկ, որոնք ծառայել են: Բնականաբար, ոչ մի սկզբունքային բանակցային դիրք չի կարելի հանձնել, սակայն չափազանց անպատասխանատու է կարգավորման խնդիրը պոպուլիստական թեմա դարձնելը»,- կարծում է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ