News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը պաշտոնավարման սկզբում  հայտարարել էր հատուկ նախագահական ինքնաթիռից հրաժարվելու մասին, եւ սկզբունքորեն օգտվում է  միայն սովորական չվերթներից, չորեքշաբթի վատ եղանակի պատճառով չի կարողացել ժամանակին մեկնել Մեխիկոյի Օախակա նահանգում գտնվող Ուատուլկո օդանավակայանից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համացանցում չվերթի ուղեւորների հրապարակած տեսանյութերից երեւում է, ինչպես է մի քանի ժամ սպասելուց հետո Օբրադորը մյուսների հետ դուրս գալիս սրահից եւ վերադառնում օդանավակայնի շենք: Հետաձգված չվերթը պետք է իրկանացներ Viva Aerobus ընկերությունը:

Օդանավակայանում Օբրադորը մտնում է սրճարան, որտեղ նրան շրջապատում են լրագրողները եւ սովորական մարդիկ եւ սկսում են տարբեր թեմաներով հարցեր տալ, այդ թվում Մեխիկոյի օդանավակայանի ապագայի մասին:

Դեկտեմբերի 1-ին պաշտոնը ստանձնած պետության ղեկավարը պատասխանում է հարցերին եւ լուսանկարվում ցանկացողների հետ:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Օբրադորը վճռականորեն չի ցանկանում հետագայկում էլ օգտվել նախագահական ինքնաթիռից:

 «Ես ինձ շատ կզգայի բարձրանալով այդ լյուքս ինքնաթիռի սրահ մի երկրում, որտեղ այդքան աղքատություն կա», — ասել է նա:

Խոսքը Boeing 787-8 Dreamliner-ի մասին է, որը 2016-ին գնվել էր երկրի ղեկավարի համար: Օդանավի արժեքը մոտ 219 մլն դոլար է: Ավելի վաղ նախագահն ասել էր, որ մտադիր է վաճառել այն եւ տեղաշարժվել միայն սովորական թռիչքներով կամ մեքենայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news