News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, Bridgewater Associates ներդրումային ընկերության հիմնադիր Ռեյ Դալիոն գնահատել է համաշխարհային տնտեսության վիճակը եւ հանգել այն եզրակացության, որ նոր ֆինանսական ճգնաժամը կարող է սկսվել առաջիկա մի քանի տարիներին: Նա այս մասին նշել է Business Insider-ի հետ հարցազրույցում:

Դալիոն ասել է, որ տնտեսական ցիկլը մի քանի փուլերի է բաժանվում: Սկզբում պարտքերն աճում են արտադրության եկամուտների հետ միասին, եւ ակտիվների արժեքը բարձրանում է: Հետագայում կենտրոնական բանկերը աճող պարտքերի պատճառով սկսում են խստացնել դրամավարկային քաղաքականությունը:

Ֆինանսիստը նշել է, որ այնուհետեւ տոկոսադրույքներն իջնում են փաստացի մինչեւ զրո, եւ տնտեսությունը մտնում է դեպրեսիայի փուլ, ինչը կենտրոնական բանկերին ստիպում է գնել ակտիվները եւ կիրառել քանակական մեղմացման քաղաքականություն:

«Կարծում եմ, որ ժամանակաշրջանը, որում գտնվում ենք, շատ նման է անցյալ դարի 30-ական թվականներին»,- ասել է Դալիոն՝ նշելով արդի տնտեսական եւ քաղաքական իրադրության նմանությունը Մեծ դեպրեսիայի տարիներին:

Միլիարդատերը շեշտել է, որ այսպիսի պայմաններում աճում է աղքատների եւ հարուստների միջեւ խզումը, ինչը, նրա կարծիքով, բերում է պոպուլիստական հռետորաբանության հանրաճանաչության մեծացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ