News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ շրջանակներում առաջին անգամ կանցկացվեն հրամանատարական շտաբային զորավարժություններ «Օդային կամուրջ» հավաքական օդային ուժերի ներգրավմամբ: Այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում:

 «Օդային կամուրջը» կդառնա «Մարտական եղբայրություն 2018» լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների մաս: Մտահաղացումը ենթադրում է մեկ  հրամանատարությամբ ուժերի փոխանցման, ինքնաթիռների քողարկման համար մի շարք խնդիրներ իրականացնել:

«Եղբայրությունն» ուղղված է Կենտրոնական Ասիայում գործող միջազգային ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունից բխող սպառնալիքներին արձագանքելու մեխանիզմների համալիր մշակման համար: Զորավարժությունները իրականացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության նպատակով զորքերի օգտագործման հարցերի մշակմամբ:

Զորավարժությունները կատարվում են երեք փուլով: Առաջին, որն արդեն տեղի է ունեցել՝ զինված հակամարտության կանխարգելում ու զսպում: Երկրորդ փուլում մշակվելու են ՀԱՊԿ զոքրերի օգտագործման խնդիրները: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կոնտինգենտները կմասնակցեն դրանց, այդ թվում ավիացիոն եւ կոլեկտիվ արագ տեղակայման ուժերի օգտագործմամբ:

3-րդ փուլում «Անխախտ եղբայրություն» խաղաղապահ զորավարժությունները կանցկացվեն: Զորավարժություններին ներգրավվելու է ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար մարդ եւ ավելի քան 1500 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ ավիացիան:

Զորավաւժությունները դիտելու համար հրավիրվել են ՄԱԿ-ի, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ եւ եւ ռազմական դիտորդներ:

2019 թվականին նախատեսվում է իրականացնել «Էշելոն 2019» համատեղ զորավարժությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ