News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հոգեբուժական փորձաքննություն է անցել: Քաղաքական գործիչն այս մասին հայտնել է «Թվիթերի» իր էջում, փոխանցում է Gazeta-ն: 

Նշվում է, որ դատարանը նման որոշում է ընդունել՝ կապված նրա էջում ԻՊ մահապատժի լուսանկարների տեղադրման մասին գործի հետ: Լը Պենի հրապարակման մեջ դատարանը տեսել է «բռնության, պոռնոգրաֆիական կամ պատիվն արատավորող բնույթի հաղորդագրության տարածում», որն, այդ թվում, հասանելի է նաեւ անչափահասներին:

««Թվիթերի» հաղորդագրություններում ԻՊ սարսափների դատապարտման համար դատարանն ինձ նշանակում է հոգեբուժական փորձաքննություն: Նրանք որքա՞ն հեռուն կգնան»,- գրել է Լը Պենը:

Նա գրառմանը կցել է տարակուսած սմայլիկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ