News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Մասնավորապես՝ խարդախության եւ անձնական ունեցվածքի գողության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման 3, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու 2-ական, սպանության փորձի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, յուրացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, ապացույցները կեղծելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, թմրամիջոց հափշտակելու փորձի, ծնողից երեխային ապօրինի բաժանելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը դիտավորությամբ չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու եւ սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող, ինչպես եւ կամավոր ներկայացել է 2-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանֆնման 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ