News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ից 20-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Բելառուսի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը՝ ԲՀ ԶՈՒ թիկունքի պետի՝ շինարարության եւ զորքերի բնակավորման գծով տեղակալ, գնդապետ Սերգեյ Շիշովի գլխավորությամբ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ի թիվս մի շարք հանդիպումների՝ բելառուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Ավետիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերի ամենօրյա գործունեության ընթացքում բնակշահագործման կազմակերպմանը, ռազմական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների ընթացիկ ու կապիտալ նորոգմանը եւ դաշտային պայմաններում կոմունալ շահագործման ծառայությունների կազմակերպմանն ու գույքային ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ