News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին եւ ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարեւորել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի միջեւ համագործակցության զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան կրթական կապերի հետագա խորացմանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին եւ նշել, որ մեր երկրում տեղի ունեցածը ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային եւ կրթական հեղափոխություն էր, որը լայն հնարավորություն է ընձեռել նաեւ կրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար: Վարչապետի խոսքով՝ կրթությունը ժողովրդավարական հասարակության զարգացման ու տնտեսական առաջընթացի անկյունաքարերից է, եւ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ՀՀ կրթական մեծ ներուժը նորարարությունների եւ ՏՏ ոլորտում, նպատակադրել է բարեփոխումներ իրականացնել Հայաստանն ագրարայինից տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ:  

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հաջողություն են մաղթել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ կրթության ոլորտում կյանքի կոչելու գործում: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու այդ գործընթացին՝ մասնավորապես, ձեռնարկատիրության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության ոլորտներում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման եւ կրթական ծրագրերի իրականացման միջոցով: Էրիկ Էսրաիլյանը նաեւ տեղեկացրել է վարչապետ Փաշինյանին, որ Կալիֆորնիայի համալսարանում առաջիկայում նախատեսվում է բացել Հայագիտության կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ