News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Human Rights Watch կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանի մասին Համընդհանուր պարբերական դիտարկումը (Universal Periodic Review - UPR), որտեղ նշվում է, որ կառավարությունը մի շարք լայն խորհուրդներ է հանձն առել տարբեր ոլորտների համար՝ ներառյալ Կայուն զարգացման նպատակները, մարդու իրավունքների ուսուցանումը խթանելը եւ իրավահավասարությունը:

Նշվում է, որ հիասթափեցնող է այն փաստը, որ կառավարությունը հաշվի չի առել ցուցումներն այն մասին, որ անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրություններ անցկացնել ԼԳԲՏ անձանց իրավունքները խտրականությունից պաշտպանելու, հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման ու գրանցման առավել խստացված կառավարում հաստատելու եւ զրպարտության մասով քրեական օրենսդրության բարեփոխման անհրաժեշտության հարցերի շուրջ:

Ադրբեջանի կառավարության կողմից մերժված մի քանի խորհուրդները կապված են քաղաքական հետապնդումների հետ, ինչը եւս հիասթափեցնող է, սակայն զարմանալի չէ, ինչպես նշված է Human Rights Watch –ի պաշտոնական կայքում:

Նշվում է նաեւ, որ Ադրբեջանը շարունակ կեղծ մեղադրանքներ է հարուցում կառավության քննադատների դեմ` խեղաթյուրելով եւ կեղծելով վկայության փաստերը: Բազմաթիվ դեպքերից երեւում է, որ իշխանությունները շահագրգռված են իրենց քննադատողներին հակահարված տալ: Վերջիններին ձերբակալելիս նրանք, բացի ենթադրվող օրինազանցությունից, նաեւ կենտրոնանում էին քննադատների քաղաքական եւ լրագրողական գործենության վրա: Որոշ դեպքերում, ինչպես լրագրող Աֆգան Մուխթարլիի դեպքում, որին 2017 թվականի մայիսին Վրաստանում առեւանգել եւ անօրինական կերպով սահմանն անցկացրել են, իշխանությունների մեղադրանքները պարզապես չեն համապատասխանում անգամ արժանահավատության նվազագույն սահմանին:

Այդպիսի դեպքերից է նաեւ Իլգար Մամմադովի դեպքը, ում դեմ հարուցված դատական գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է իր քաղաքական գործունեության համար հակահարված:

Վերջիններին ներկայացնող մի քանի փաստաբանների թիվը գնալով նվազում է, քանի որ փաստաբանների ասոցիացիան կամ նրանց զրկել է անդամությունից, կամ էլ առգրավել է նրանց արտոնագրերը:

Կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել այն բազմաթիվ բլոգերներին,քաղաքական ակտիվիստներին եւ այլ քննադատներին, որոնք անօրինական կերպով բանտարկված են իրենց իրավական գործուներության համար: Փաստաբանները պետք է կարողանան իրենց աշխատանքն իրականացնել` առանց կառավարության անհարկի միջամտության: Ադրբեջանը նաեւ պետք է բարեփոխումներ անցկացնի հասարակական կազմակերպությունների եւ դրանց ֆինանսավոման օրենքներում` Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհրդդատվության համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news