News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի գլխավոր դատախազությունը կզբաղվի հերթական ձայնագրության ստուգմամբ, որը մատնացույց է անում «Վրացական երազանքի» մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Omega Group բիզնես-ընկերության վրա հնարավոր ճնշման փաստերի մասին, հաղորդում է «Նովոտսի Գրուզիան»:

Ռուսթավի 2 հեռուստաալքիը վերջերս տարածել էր Վրաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախկին նախարար Լեւան Կիպիանիի եւ Omega Group-ի ղեկավարության միջեւ խոսակցությունների ձայնագրությունները:

Դրանցից մեկում օրինակ, Կիպիանին «Իբերիա» հեռուստաընկերության հետ կապված խնդիրների լուծման համար ընկերության հիմնադիր Զազա Օկուաշվիլիից երկու միլիոն դոլար է խնդրում:

Նոր ձայնագրությունում լրագրողները ասում են, որ Կիպիանին զրուցում է Omega Group-ի մենեջմենթի ներկայացուցիչների հետ: Պաշտոնյան Նոդար Խադուրիի եւ Դմիտրի Կումսիշվիլիի համար, որոնք պաշտոններ են զբաղեցրել Գեորգի Կվիրիկաշվիլու կառավարության կազմում, ավտոմեքենաներ է պահանջում:

Զազա Օկուաշվիլին լրագրողներին հաստատել է թանկարժեք ավտոմեքենաները բարձրաստիճան պաշտոնյաներին պարտադիր փոխանցելու մասին տեղեկությունները:

Ինչ վերաբերում է նախկին նախարարներին, որոնց անունները նշվում են ձայնագրությունում, ապա նրանք հերքել են իրենց մասնակցությունը Omega Group-ի հետ կապված սկանդալում: Խադուրին եւ Կումսիշվիլին հույս են հայտնել, որ հետաքննությունը ճշմարտությունը կբացահայտի:

 «Իբերիա» հեռուստաընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները նշում են, որ վերջին իրադարձությունները կապված են հեռուստաընկերությանը տիրանալու ինչ-որ մեկի ցանկության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ