News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մյունխենում սեպտեմբերի 22-ին բացվել է ավանդական ամենամյա Օկտոբերֆեստ գարեջրի փառատոնը՝ տեղեկացնում է DW-ը։

Քաղաքապետ Դիտեր Ռեյթերը երկու հարվածով բացել է առաջին տակառը՝ տալով աշխարհում ամենամեծ ժողովրդական տոնախմբության մեկնարկը։ Գարեջրի առաջին գավաթն, ըստ ավանդույթի, հրամցվել է Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերին։

Հարյուրավոր մարդիկ վաղ առավոտից սպասում էին փառատոնի բացմանը։

Փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

Կանխատեսումներով՝ փառատոնին կմասնակցի 6 միլիոն մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ