News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ռքննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ միջոցներ՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտերով առանձնապես խոշոր չափերով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա բանկային քարտերը, որոնց միջոցով Երևան քաղաքում գտնվող տարբեր բանկոմատներից կատարվել են գումարի կանխիկացման գործարքներ՝ հափշտակելով շուրջ 13 մլն ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատների անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտերով կատարված գործարքների տեսագրությունները, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու և նրա մոտ այլ քաղաքացու բանկային քարտերի հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
«Երեք առանձին հանցագործություններ, որոնք կատարման եղանակով նման են հարձակումների շարքի», -ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը...
Աֆղանստանում զինյալները հարձակվել են թաղման թափորի վրա․ կան զոհեր
Այս պահի դրությամբ որեւէ շարժում կատարվածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել․․․
Ընկերությունը ՊՆ–ի հետ կնքել է 3 պայմանագիր, ստացել 120 մլն դրամ, բայց պարտավորությունը չի կատարել
Պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, պարզվել են նոր հանգամանքներ...
Բավարարվել է սպանության փորձի մեջ մեղադրվողի արդարացման վճռի դեմ դատախազների վերաքննիչ բողոքը
Տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ս. Մ.-ն փորձել է հանդիպել Դ. Հ.-ին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով…
Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ. Արմեն Գեւորգյան
Երեկ արված հայտարարությունում ես ներկայացրել եմ իմ անցած ճանապարհը...
Դատարանը որոշեց չկալանավորել Արմեն Գևորգյանին
Դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել...
Partner news