News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բալի կղզու իշխանությունները ծրագրում են զբոսաշրջիկների համար տաճարային համալիրներ այցելության նոր կանոնենր սահմանել, հայտնում է The Guardian-ը:

Նրանք դժգոհ են վերջին շրջանում կղզի այցելող արտասահմանցիներից: Էքսկուրսիաների ժամանակ հանգստացողները հինդուիստական տաճարային համալիրներ են մտնում լողազգեստներով, լուսանկարվելու համար բարձրանում են սրբազան կառույցների վրա, պարզաբանել է Բալիի փոխնահանգապետը:

Այս պատճառով կառավարությունը կփոխի տուրիստների համար կրոնական սրբավայրեր այցելելու կանոնները: Նրանք կկարողանան տեսարժան վայրերը դիտել միայն գիդի կամ էքսկուրսավարի ուղեկցությամբ: «Սա կառավարության կողմից տաճարները պահպանելու փորձ է»,- նշել է պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ