News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 2010 թվականին զգալիորեն վատթարացել է: Նման արձանագրում է արել Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ)՝ ԼՂ խնդրի վերաբերյալ իր հերթական զեկույցում, որը հրապարակվելու է փետրվարի 8-ի երեկոյան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք չենք կարծում, որ պատերազմը անխուսափելի է, կամ, ասենք, պատերազմը վաղը կսկսվի: Մենք դա չենք ասում մեր զեկույցում: Մենք խնդիր չենք դնում տոկոսային հարաբերակցությամբ ասել, թե կլինի՞ արդյոք պատերազմ: Մենք խոսում ենք հակամարտության վտանգավորության մասին, որովհետեւ ահա արդեն 17 տարի է անցել զինադադարի կնքումից հետո»,- ընդգծել է ՄՃԽ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Լորենս Շիթսը:

«Այս տարի զգալիորեն վատթարացել է բանակցային գործընթացը, եւ գաղտնիք չէ, որ երկու կողմերն էլ ավելի շատ են ծախսում արտերկրում զենք-զինամթերքի տարբեր տեսակների գնման վրա: 2010 թվականի ընթացքում արվել են բավականին շատ կտրուկ հայտարարություններ, արվել են սադրիչ բազմաթիվ քայլեր:

Հնարավոր է, որ [2010 թվականի ընթացքում] շփման գծում ավելի հաճախակի չեն դարձել բախումները, սակայն աճել է դրանց լրջությունը: Զեկույցում ահա այս բոլորը վերլուծվել են», – նշել է Լորենս Շիթսը` հավելելով. «Այսինքն, մենք խնդիր չենք դրել տալ պատերազմի վերսկսման հավանականության տոկոսային հարաբերակցությունը: Մենք ուղղակի ցանկանում ենք հիշեցնել մարդկանց, ովքեր ազդեցություն ունեն արտաքին քաղաքականության վրա, որ այդ խնդիրը մնում է եւ այն կարող է ինչ-որ մի պահի վերածվել լայնամասշտաբ պատերազմի` առանց, ասենք, միջազգային հանրության կողմից որոշակի ճնշման կամ աշխատանքի»:

Նրա փոխանցմամբ` ցեկույցը ԼՂ խնդիրը վերլուծում է տարբեր տեսանկյուններից.  «Զեկույցում անդրադարձ կա 2010 թվականի ընթացքում բանակցային գործընթացի վատթարացմանը, որը, մեր եւ զեկույցի պատրաստման աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավված անձանց կարծիքով, այս պահին չի բարելավվում: Վերլուծվում են փաստացի փակուղային վիճակում հայտնված բանակցությունները, կողմերի միջեւ առկա ռազմական հավասարակշռությունը` ինչպիսի զենք-զինտեխնիկա է ձեռք բերվում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից: Զեկույցում վերլուծվում է նաեւ, թե նոր պատերազմի դեպքում ինչպիսի ձեւ կընդունեն ռազմական գործողությունները:

Անդրադարձ կա նաեւ տարածաշրջանային ասպեկտներին, ասենք` ռազմական գործողությունների վերսկսման պարագայում երկրները, որոնք հարեւաններ են կամ դաշնակիցներ, ինչպես կարող են ներգրավվել պատերազմում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ