News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 33 ահազանգ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգերից 1-ը՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 4-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 9-ը՝ ընտրացուցակների անճշտության և 14-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։

Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Զուտ տեխնիկական իմաստով Երեւան ընտրությունները նահանջ էին. Արմեն Աշոտյան
Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետին, արդյոք բացառում է, որ դրանք տեղի ունենան այս տարի, Աշոտյանը չբացառեն նման տարբերակը...
Հայտնի է Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության կազմը. Նաիրա Զոհրաբյանն ու Պետրոս Ղազարյանը այդ ցանկում չեն
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի...
Սա նոր Հայաստանի առաջին քայլն էր. ՀՀ նախագահը շնորհավորել է ավագանու նորընտիր կազմին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ...
Երեւանի ավագանու բոլոր հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները բաժին կհասնեն «Իմ քայլը» դաշինքին
Մշտական հանձնաժողովներում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց խմբակցության անդամների թվաքանակի համամասնությամբ` ավագանու կանոնակարգով սահմանված կարգով...
Partner news