News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի հետախուզությունը Ախվազի ահաբեկչության կազմակերպիչներին «ջախջախիչ պատասխան» կտա: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավիին, հաղորդում է Tasnim-ը:

«Ահաբեկիչներն ու վարձկանները Խուզեստանից անմեղ մարդկանց արյունը թափեցին՝ այդպիսով փորձելով փոխհատուցել Իրաքում, Սիրիայում եւ այլ երկրներում իրենց տերերի հաջորդական պարտությունները», - ասել է նա:

 Նախարարը շեշտել է, որ «սարսափելի հանցագործության» կազմակերպիչները պետք է իմանան, որ երկրի հետախուզական ուժերը ջանք չեն խնայի հարձակման մեղավորներին գտնելու եւ ջախջախիչ պատասխան տալու համար:

Սեպտեմբերի 22-ին Իրանի Ախվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել: Մարդկանց վրա կրակ են  բացել ամբիոնի հետեւում գտնվող  անհայտ զինված անձինք: Սպանվել է 25 մարդ, մոտ 60 մարդ վիրավորվել է: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Իրանում ահաբեկչության արդյունքում զոհվածների համար սգո օր է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ