News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լռության օրը «Անկախ դիտորդ» առաքելության կողմից մոնիտորինգի ներկայացումը լռության օրվա պահանջի խախտում էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնք հեղափոխությունից հետո մի մեծ քայլ առաջ էին։ 

Նա նշեց, որ այն դրական գնահատականները, որ տալիս էին միջազգային դիտորդները նախորդ ընտրություններին, ծիծաղ էր առաջացնում, իսկ այս ընտրություններն առաջընթաց էին, նույնիսկ այն խախտումները, որոնք արձանագրել էին տեղական դիտորդները, չկար այն գլոբալ խախտումների մթնոլորտը, ընտրակաշառքը, ուղղորդումները, որոնցով հայտնի էին հայաստանյան ընտրությունները։

Աշոտ Մելիքյանն ընդգծեց, որ այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից, այդ թվում՝ լրագրողների գործունեության պայմանների մասով. «Լրագրողները կարողացան անկաշկանդ իրականացնել իրենց առաքելությունը, եւ սա առաջին դեպքն է, երբ լայնածավալ խոչընդոտումներ եւ ֆիզիկական բռնություններ տեղի չունեցան»։

Նա անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած միջադեպին։ Հիշեցնենք՝ «Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» առաքելության ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ կառավարությանն առընթեր ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, մոնիտորինգի տվյալներն էին ներկայացնում, նշելով, որ ԲՀԿ-ն իր կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներին փող է բաժանել: Ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական ակտիվիստները՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ մուտք գործեցին կենտրոն՝ պնդելով, որ իրենք եւս պետք է մասնակցեն այդ ասուլիսին։

«Այս միջադեպը չի կարելի միանշանակ գնահատել որպես խոչընդոտում այն պարզ պատճառով, որ 2 կողմից էլ խախտում կար։ Լռության օրը նման մոնիտորինգի ներկայացումը, իհարկե, լռության օրվա պահանջի խախտում էր, քանի որ երբ խոսքը կոնկրետ քաղաքական ուժի մասին է, որը բացասաբար է ներկայացվում, դա, իհարկե, կարող է ազդել ընտրողի կողմնորոշման վրա: Եթե այդպիսի տվյալներ պետք է հրապարակվեին, պետք է դա մեկ օր շուտ անել, կամ ընտրություններից հետո»,–նշեց Մելիքյանը։

Նրա համոզմամբ՝ այն պնդումը, որ մոնիտորինգը վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին, այդ մոտեցումը չի արդարացնում. «Լռության օրը քաղաքական ուժերի մասին ցանկացած հիշատակումը լավ կամ վատ առումով ընդունելի չէ։ Ընդունելի չէր նաեւ Վահե Էնֆիաջյանի եւ իր կողմնակիցների ագրեսիվ պահվածքը, «Մեդիա կենտրոնի» աշխատանքի վրա ազդելու փորձը: Երկու միջադեպն էլ պետք է համապատասխան մարմինների ուշադրությանն արժանանա»,-ընդգծեց Մելիքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ