News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արմավիր-Երեւան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից թույլ տալ իրենց իրականացնել միջքաղաքային ուղևորափոխադրումներ՝ դրա համար տրամադրելով համապատասխան թույլտվություն՝ դեղին պետհամարանիշներ ունենալու համար։

Նշենք, որ երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս սերվիս» ՍՊԸ-ն  ներկրել է «Մերսեդես» մակնիշի 20 նոր միկրոավտոբուսներ: Ընկերության ներկայացուցիչները նշում են, որ նախարարությունը չի գրանցում դրանք, հետեւաբար չի տրամադրում նաեւ դեղին համարանիշներ եւ միկրոավտոբուսները մեկ ամիս է դուրս չեն գալիս գիծ, փոխարենը գիծը սպասարկում են հին մեքենաներով:

Դրա հետեւանքով, գիծը սպասարկում են նաեւ ոչ օրինական գրանցում ունեցող միկրոավտոբուսներով եւ տաքսիներով, իսկ նախարարությունը չի կարողանում վերահսկել տիրող իրավիճակը:

«Մենք մի քանի ամիս առաջ մրցույթին մասնակցել ենք, մրցույթը հաղթել ենք, բայց հիմա տրանսպորտի նախարարը թույլ չի տալիս, որ դեղին համարանիշներ հանենք, որ կարողանանք ուղևորափոխադրումներ իրականացնել, իսկ առանց էդ դեղին համարանիշերի, եթե փորձենք աշխատել, ապա յուրաքանչյուր մեքենայի ՃՈ-ն կտուգանի 200 հազար դրամ, հիմա մենք ի՞նչ անենք բա, հարկադիր պարապուրդի ենք մատնված, բայց էս ավտոբուսներն էլ վարկով ենք առել, հիմա էդ վարկերի գումարը ոնց պիտի փակենք»,- ասաց վարորդներից մեկը՝ այդպես էլ չկարողանալով պատասխանել, թե ինչու նախարարությունը չի տրամադրում թույլտվությունը:

«Մենք չգիտենք ինչն է պատճառը կամ խոչընդոտը, որ չեն թողում, մեզ հիմնավորում չեն ներկայացրել»,-ասացին նրանք:

Տպել
Ամենաշատ